Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ «դիմշաշկա» են նետել. բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

10:40, երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ.
Կիևում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ «դիմշաշկա» են նետել. բողոքի զանգվածային ալիք է բարձրացել

Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի զանգվածային ալիք է բարձրացել՝ կապված Ազովի ծովում ՌԴ-ի ագրեսիվ գործողությունների և Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի գրավման հետ, փոխանցում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Դեսպանատան ուղղությամբ «դիմշաշկա» են նետել, ինչպես նաև մեքենայի անիվներ դրել դռների մոտ: Բացի այդ, դեսպանատնից ոչ հեռու դիվանագիտական համարներով մեքենա է այրվել: Հրշեջները մարել են կրակը: Դեպքի վայրում ոստիկանություն է աշխատում:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել երկրում 60 օրով ռազմական դրություն սահմանել:

Կիևում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ «դիմշաշկա» են նետել. բողոքի զանգվածային ալիք է բարձրացել
6159 | 0
Facebook