Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել

21:40, շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ.
Սիրիայում միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հերթական ավիահարվածն է հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգի Հաջին քաղաքի ուղղությամբ:

РИА Новости-ն՝ մեջբերելով Սիրիայի պետական հեռուստատեսության տվյալները, հայտնում է, որ ավիահարվածի թիրախ է դարձել շուկան, ինչի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է մահացել, նրանց թվում՝ 9 երեխա, ինչպես նաև 8 կին՝ մեկ ընտանիքից:

Կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Հաջինի և Դեր Զորի մյուս մոտակա գյուղերի ուղղությամբ՝ իբրև աջակցելով «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ին՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Սիրիական լրատվամիջոցները բազմիցս հաղորդել են խաղաղ բնակիչների շրջանում գրանցված զոհերի մասին:

4877 | 3
Facebook