Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

11:15, շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ.
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 23:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Աբովյան փողոցի «Էսկադա» կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով կանխել են Ն. Ս.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը:

3228 | 0
Facebook