Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Կառավարությունը ֆիտնես-ակումբ չէ». Արմեն Աշոտյան. «Հրապարակ»

10:05, շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ.
«Կառավարությունը ֆիտնես-ակումբ չէ». Արմեն Աշոտյան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ում ինչպե՞ս են գնահատում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երթը՝ հարցրինք ՀՀԿ քարոզչական պատասխանատու Արմեն Աշոտյանին։ «Այսօրվա միջոցառումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմի այցեքարտն է, որով, սակայն, չեն կարողանալու փոխել Հայաստանի քաղաքական օրակարգը, որը կախված չէ նրանից, թե Փաշինյանը քանի կիլոմետր կքայլի։ Պայմանավորված է նրանով, թե որքանով է նա կատարել ժողովրդին տված խոստումերը։ Կառավարությունը ֆիտնես-ակումբ չէ, ուր միայն քայլում են։ Ինչ վերաբերում է երթի կազմակերպմանը, մենք ունենք բազմաթիվ ահազանգեր, եւ անձամբ ինձ գրում են դասախոսներ, մակավարժներ, որ իշխանությունների կողմից իրենց «մեծապես խորհուրդ» է տրվում մասնակցել այսօրվա երթին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

4148 | 5
Facebook