Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«2019 թվականը ծանր է լինելու մեզ համար». Գաբրիել Ղազարյան

13:30, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ.
«2019 թվականը ծանր է լինելու մեզ համար». Գաբրիել Ղազարյան

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց նախարարության աշխատանքների մասին․

«2018 թվականին մինչ այս պահն ունենք 173 մեդալ։ Պետք է փաստեմ, որ դեռ 4 մարզաձև չեն ավարտել իրենց տարին և նոր մեդալմների ենք սպասում։ 2019-ը ծանր է լինելու մեզ համար, որովհետև նախաօլիմպիական տարի է։ 2019-ին կայանալու են եվրոպական խաղերը, որոնց համար նույնպես պետք է ուղեգրեր ձեռք բերենք։ Սա նույնպես Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ձև է։ 2019-ին համատեղ աշխատանք ենք սկսելու սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հետ։ Մասսայական սպորտի ոլորտում բազում ծրագրեր ենք իրականցնում՝ ներգրավելով բնակչության բոլոր խավերը։ Շատ ենք գնահատում այդ ծրագրերը, որպեսզի խթանենք բոլոր տարիքային խմբերի՝ սպորտով զբաղբելը։ 2019-ի համար կառավարությանը ներկայացրել ենք ծրագիր, որի շրջանակներում կբարձրանա ֆեդերացիաների ֆինանսավորումը։ Կսպասենք կառավարության որոշմանը»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով «Տարվա 10 լավագույն մարզիկներ» ծրագրի մասին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, «Այս տարի ձևաչափը փոխվել է։ Քվեարկությանը մասնակցելու է հանրությունը, լրագրողները և մասնագետները՝ հավաքական թիմերի գլխավոր մարզիչները կամ ֆեդերացիայի կողմից ներակայացվող այլ անձնավորություն։ Մարզիչը կամ ֆեդերացիայի ներկայացուցիչը կարող է ընտրել իրենց ֆեդերացիան ներկայացնող մարզիկին։ Թեկնածուներին ներկայացնում են ֆեդերացիաները։ Լինելու է 10 լավագույն մարզիկներ՝ առանց հերթականության»։

5028 | 0
Facebook