Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լիլիթ Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հրաժեշտն Օպերայի շենքում չկազմակերպելու պատճառների մասին

16:00, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
Լիլիթ Մակունցը՝ Վահագն Մարգարյանի հրաժեշտն Օպերայի շենքում չկազմակերպելու պատճառների մասին

23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանի հարազատների` վերջինի հրաժեշտն Օպերայում կազմակերպելու խնդրանքը ՀՀ մշակույթի նախարարության կողմից մերժելու մասին հրապարակումները բուռն արձագանք էին ստացել: Այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն անդրադարձել է այդ հարցին. «Ուզում եմ արտահայտել այն մեծ ցավը և վիշտը, որը զգում ենք բոլորս այս օրերին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ աշխատակազմի ղեկավար պրն Մուրադյանը երեկ, արձագանքի հետ կապված, տվել էր մեկնաբանություն: Եղել էր ոչ թե մերժում, այլ ներկայացվել էր ընթացակարգը: Եվ ընդամենն այդ տեղեկատվությանը հավելում կուզեի ներկայացնել ՀՀ կառավարության համապատասխան որոշման կարգը, որի համաձայն սահմանվում է հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարությունների և թաղման կազմակերպման կարգը: Սա այն ընթացակարգն է, որով առաջնորդվում է և պիտի առաջնորդվի Մշակույթի նախարարությունը: Ես կցանկանայի, որ Վահագնի` տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդի մահը պարզապես չշահարկվեր և միակ բանը, որ տեղի է ունեցել այստեղ այն է, որ մենք հետևել ենք ընթացակարգին: Կարող էր լինել այլ ձեռնարկ, որն օրենքի շրջանցումն ու խախտումն էր, ինչը ես չեմ արել և չեմ արել անգամ այն պարագայում, երբ, իհարկե, գիտակցում էի, որ կարող էր այս նախընտրական փուլում այն բերել ինձ քաղաքական դիվիդենտներ: Այսքանով կցանկանայի սահմանափակել այս թեման և նշել, որ ընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի նրա հիշատակին Օպերայում կազմակերպվի հուշ-երեկո»:

17670 | 1
Facebook