Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Pahest33-ի հրավերով Յան Բլոմքվիստը գալիս է Հայաստան

10:45, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
Pahest33-ի հրավերով Յան Բլոմքվիստը գալիս է Հայաստան

Յան Բլոմքվիստը ժամանակակից աշխարհի ամենայուրահատուկ սոլո-երաժիշտներից մեկն է ու էլեկտրոնային երաժշտության ամենաթրենդային բենդի ղեկավարը։ Վաղը՝ նոյեմբերի 23-ին, նա Երևանում է լինելու բացառիկ համերգային այցով. միայն մեկ օր, միայն մեկ երեկո, Տերյան 91 հասցեում՝ երեկոյան ժամը 21։00-ից մինչ լուսաբաց։ Յան Բլոմքվիստին Հայաստան հրավերել է Pahest33-ը, որն էլ իր հերթին Երևան քաղաքի ամենայուրահատուկ ու կոնցեպտային բառ-ռեստորանն է։

«Pahest33-ը կարևորում է որակյալ ակումբային երաժշտության զարգացումը Հայաստանում։ Երևան քաղաքը համաշխարհային ակումբային կյանքին հաղորդակից դարձնելը մենք մեր կարևոր նպատակն ենք համարում»,- նշել է Pahest33 գործառնական ղեկավար Ջոն Մկրտչյանը։ Նա նաև հավելել է, որ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ Երևան քաղաքը որակյալ զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն է դառնում, ի վերջո Յան Բլոմքվիստին կենդանի կատարմամբ ունկնդրելու հնարավորությունները քիչ են։

Յան Բլոմքվիստը բնակվում է Բեռլինում։ Նրա երաժշտական ոճը անվանում են էլեկտրո-փոփ կամ ակումբային սոուլ։ 2012թ.-ին Յան Բլոմքվիստի «Something says» երգը պայթեցրել է համացանցը, որից հետո Յանը մեծ ճանաչելիություն է ձեռք բերել։ Ներկայիս երաժշտական շրջագայության շրջանակում Յան Բլոմքվիստը և բենդը այցելել են Բարսելոն, Ցյուրիխ, Անտվերպեն, Բուդապեշտ, Վիեննա և նոյեմբերի 23-ին կլինեն Երևանում։

Pahest33-ը կոնցեպտային բառ-ռեստորան է, որն իր դռները բացել է երևանցիների համար 2017թ.-ից։ Pahest33-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում ի թիվս այլ սիրված ընկերությունների ու վայրերի, ինչպիսին «Սանտաֆե» սրճարանն է։ «Գալաքսի» ընկերությունների խումբը պաշտոնապես գործում է 1999թ.-ից և հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկկն ու ամենանորական ընկերությունների խումբը։

| | |
2460 | 0
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am