Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մեկ պաշտոն, շատ թեկնածուներ. «Հրապարակ»

09:40, հինգշաբթի, 22 նոյեմբերի, 2018 թ.
Մեկ պաշտոն, շատ թեկնածուներ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթը։ Մասնակցողների թիվը քիչ չէ` Կարեն Սահակյան (առաջին հիվանդանոցի նախկին տնօրեն), Գարիկ Աղաբեկյան (հերձող), սակայն հիմնական մրցակիցներն են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ու հիվանդանոցի ԺՊ, արդեն իսկ բազում սկանդալների մեջ հայտնված Արման Հովակիմյանը։ Սերգեյ Խաչատրյանին իր օրերում խաղից հանելու համար Արսեն Թորոսյանը ցանկացել էր նշանակել Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի տնօրեն, սակայն չէր հաջողել, հիմա Խաչատրյանը բավականին լուրջ ու ռեալ մրցակից է նախարարի «մարդ» համարվող Հովակիմյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4533 | 0
Facebook