Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ՝ 3 ավտոմեքենա և 15 սմարթֆոն. իրականացված խաղարկության արդյունքում, հաջողակ է դարձել 18 գնորդ

21:50, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ՝ 3 ավտոմեքենա և 15 սմարթֆոն. իրականացված խաղարկության արդյունքում, հաջողակ է դարձել 18 գնորդ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական անակնկալն է մատուցել իր հաճախորդներին: 18 հոգու համար, շահավետ գնումը դարձել է նաև խաղարկությամբ հաղթելու առիթ: Նրանցից 15-ը դարձել է «Honor 9 Lite» սմարթֆոնի, իսկ երեքը՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր: Հաջողակ գնորդներն անակնկալ նվերները ստացել են ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված՝ հանդիսավոր արարողության ընթացքում: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանձնել է խաղարկված սմարթֆոններն ու ավտոմեքենաների բանալիները:

«Իրականացված խաղարկությունը հաճելի անակնկալի հնարավորություն է ընձեռել ոչ միայն մեր բաժանորդներին, այլև ցանկացած գնորդի, ով օգտվել է մեր սպասարկան կենտրոններում իրականացված վաճառքից: Հասարակության լայն շրջանակներին օգտակար լինելու մոտեցումը բխում է մեր ընտրած ռազմավարությունից: Դա վերաբերում է ոչ միայն սոցիալական ուղղվածության ծրագրերի իրականացմանը, այլև սպասարկման ոլորտում առաջարկվող ծառայություններին: Շնորհավորում եմ հաջողակ հաղթողներին և շնորհակալություն հայտնում՝ մեր ծառայություններից օգտվողներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից 30 900 դրամ և ավելի արժողությամբ սմարթֆոնների գնորդները մասնակցել են «Honor 9 Lite» սմարթֆոնների և «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենաների խաղարկություններին:

7363 | 1
Facebook