Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սյունեցիների գերակշռող հարցադրումները վերաբերում են համաներմանը». Նաիրա Զոհրաբյան

17:40, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
«Սյունեցիների գերակշռող հարցադրումները վերաբերում են համաներմանը». Նաիրա Զոհրաբյան

Սյունիքում գերակշռող հարցադրումները վերաբերում են համաներմանը. այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերից ասաց Նաիրա Զոհրաբյանը: «Սիրելի հայրենակիցներ, համաներումը, այո, չի կարող տարածվել բոլոր դատապարտյալների, կալանավորների վրա: Մենք փորձելու ենք հասնել նրան, որ յուրաքանչյուր դեպքի համար լինի անհատական մոտեցում՝ կապ չունի քրեական օրենսգրքի որ հոդվածով է դատապարտված անձը: Երեկ ես եղա «Գորիս» քրեակատարողական հիմնարկում, հանդիպեցի դատապարտյալներից շատերի հետ, լսեցի նրանց խնդիրները, և այստեղ ևս օրենսդրական բացի խնդիր կա. կան հիվանդություններ, որոնք ներառված չեն կառավարության համապատասխան ցանկում, որ այդ հիվանդությունն անհամատեղելի է դարձնում կալանքը կրելը: Առաջիկայում կփորձենք ապահովել այդ բացերն ու այն հիվանդություններ ցանկը, որոնց դեպքում անձը չպիտի կրի կալանք քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

3269 | 2
Facebook