«Մոսկվան և Մինսկը մտահոգված են Եվրոպայում լարվածության աճով՝ կապված այն հանգամանքի հետ, որ ՆԱՏՕ-ն հզորացնում է ուժերն արևելյան ճակատում, իսկ ԱՄՆ-ը դուրս է գալիս Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իհարկե, խոսել ենք Եվրոպայում ռազմաքաղաքական անվտանգության ոլորտի իրավիճակի մասին: Այդ կապակցությամբ մեր մտահոգությունն ենք հայտնել՝ կապված եվրոպական մայրցամաքում լարվածության, և, մեծամասամբ, ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճի հետ, ինչպես նաև կապված Վաշինգթոնի մտադրությունների հետ»,-ասել է նա:
Լավրովի խոսքով՝ դա մարտահրավեր է Ռուսաստանի և Բելառուսի համար, և համապատասխան արձագանք է պահանջում ինչպես Միութենական պետության, այնպես էլ ՀԱՊԿ-ի կողմից: