Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դադարեցվել է «Սպազմալգոն» դեղի շրջանառությունը

17:00, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Դադարեցվել է «Սպազմալգոն» դեղի շրջանառությունը

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք, որ առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
     Հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում:
     Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

7105 | 0
Facebook