«Մեր խնդիրն է, որ քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն որևէ խոչընդոտ որևէ ուժի քարոզարշավի ժամանակ չպետք է լինի՝ սկսած դահլիճներից մինչև հեռուստաեթեր»,- Արագածոտնի մարզում համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով վերջին տարիների ընտրություններում ՀՀ-ում տարածված ընտրակաշառքի թեմային՝ Ն. Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգը հստակ հանձնարարություն է ստացել՝ ընտրակաշառքի ցանկացած փորձ արժանանալու է կոշտ հակազդեցության. «Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, ու այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ մամուլից»:
Տեղեկացնենք, որ Աշտարակի կենտրոնական հրապարակում քիչ անց սպասվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղաքացիների հետ: