Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանի ափերի մոտ թուրքական նավ է այրվել

13:00, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Հունաստանի ափերի մոտ թուրքական նավ է այրվել

Հունաստանի ափերի մոտ այրվել է թուրքական Kilic 1 բեռնատար նավը, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ նավը Թունիսից Թուրքիա էր ուղևորվում, դրանում բեռ չի եղել:

Kilic 1-ը գտնվել է Պելոպոնես կղզու հարավային հատվածում:

Հրդեհը բռնկվել է շարժիչային բաժնում, որտեղ մոտ 20 տոննա դիզելային վառելիք է եղել:

Անձնակազմի 11 անդամները՝ բոլորը Թուրքիայի քաղաքացիներ, լքել են նավը, նրանց տեղափոխել են մեկ այլ նավ:

Դեպքի վայր է ուղարկվել ափային պահակախումբը:

5529 | 1
Facebook