Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Ինտերպոլի նոր ղեկավարի անունը

12:05, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Հայտնի է Ինտերպոլի նոր ղեկավարի անունը

Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յանն ընտրվել է Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում: Այս մասին ասվում է կազմակերպության թվիթթերյան էջում:

Քվեարկությունը տեղի է ունեցել Դուբայում կազմակերպության գլխավոր վեհաժողովի 87-րդ նստաշրջանի ընթացքում:

Պաշտոնին հավակնում էր նաև ռուսաստանցի գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկը: Նախկին ղեկավար Մեն Հուվեյնի անհետացումից հետո կազմակերպության կաննոների համաձայն նախագահությունն անցել է Կիմ Չոն Յանին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Ինտերպոլի ավագ փոխնախագահի պաշտոնը:

10199 | 1
Facebook