Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում ֆեյք նորությունների դեմ օրինագիծ են ընդունել

12:00, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ֆրանսիայում ֆեյք նորությունների դեմ օրինագիծ են ընդունել

Ֆրանսիայի Ազգային ժողովը ֆեյք նորությունների տարածման դեմ 2 օրինագիծ է ընդունել, հաղորդում է Korrespondent-ը:

Երեկ երեկոյան պատգամավորներն զգալի մեծամասնությամբ ընդունել են օրինագծեր, որոնց օգնությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս ունի կանխել նախընտրական քարոզարշավի ընթացքում կեղծ նորությունների տարածումը:

Ըստ հաստատված նախագծերի՝ կուսակցությունները կամ թեկնածուները հնարավորություն են ստանում արագացված իրավաբանական ընթացակարգով գործել կեղծ տեղեկությունների տարածման դեմ՝ համազգային ընտրություններից առաջ 3 ամսվա ընթացքում:

Էմանուել Մակրոնի խոսքով՝ այդպիսով նա ցանկանում է ֆեյք նորություններից պաշտպանել Ֆրանսիայի ժողովրդավարական կյանքը:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը քննադատել էր ռուսական մեդիային, մասնավորապես, Russia Today-ին (RT) և Sputnik-ին՝ իր մասին նպատակաուղղված սպեկուլյանտական տեղեկատվության տարածման համար:

8875 | 1
Facebook