Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Նախընտրական փուլում կրքերը թեժանում են». Արթուր Սաքունց

10:35, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
«Նախընտրական փուլում կրքերը թեժանում են». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ կարևոր դիտարկում.

Նախընտրական փուլում կրքերը թեժանում են, մթնոլորտի էներգետիկան բարձրանում է, կսկսվի նաև թեʹ քարոզչական, թեʹ հակաքարոզչական բազմաթիվ հնարքների կիրառում։ Կլինեն և տեղեկությունների և ապատեղեկատվությունների հոսքեր։ Բայց ընտրողներին հետաքրքրում է թեկնածուների դիրքորոշումները, մոտեցումները և լուծման ուղիներն այն բոլոր խնդիրների վերաբերյալ, որոնց երկար տարիներ չլուծման պատճառով տեղի է ունեցել թավշյա հեղափոխությունը։ Իհարկե շատ կարևոր է վստահության տեսակետից բոլոր ժողովրդավարական ուժերի թափանցիկ, հաշվետու գործելակերպը թեʹ ֆինանսավորման աղբյուրների, թեʹ գործողությունների պլանավորման տեսակետից։ Իհարկե կլինեն այնպիսի կեղծ հարցադրումներ, երբ տասներորդական նշանակության հարցով փորձեն այնպիսի վիճակ ստեղծեն, երբ հիմարություն կլինի հերքես, որ ուղտ չես։ Բայց վերը նշված հարցերին վերաբերող որևէ հարցադրում տասներորդական չեն հանդիսանում։ Ինչքան հստակ լինեն պատասխաններն ու դիրքորոշումները, այնքան վստահելի կլինեն այն հնչեցողները՝ անկախ նրանից համաձայն կլինեն, թե ոչ այդ դիրքորոշումների հետ։ Թեթև մոտեցեք և թեթև տարեք։ Հա` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ կոալիցիոն ուժերը և նրանց ստվերային կառույցներն այս ամենի հետ որևէ կապ չունեն։ Իրենց ասելիքն էլ, անելիքն էլ արդեն տեսել ենք»։

| | |
1702 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am