Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ հարվածել է ՀՀ քաղաքացուն, ով տեղում մահացել է (տեսանյութ)

10:05, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Շերեմետևո օդանավակայանում ինքնաթիռը թռիչքի ժամանակ հարվածել է ՀՀ քաղաքացուն, ով տեղում մահացել է (տեսանյութ)

Պարզվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը. նա ՀՀ քաղաքացի է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:

«Ստացված տվյալների համաձայն՝ Շերեմետևո օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով մահացել է ՀՀ քաղաքացին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հաղորդվում է նաև, որ օդաչուները կապ են հաստատել դիսպետչերների հետ և տեղեկացրել, որ օդանավը բախվել է անհայտ իրի հետ: Նախնական տարբերակ է եղել թռչունների հետ բախումը: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռը հարվածել է ոչ թե կենդանու, այլ մարդու՝ 25-ամյա ՀՀ քաղաքացի Ա. Եփրեմյանին:

Պարզվել է նաև, որ նա արտաքսվել էր Մադրիդից և պետք է տեղափոխվեր Մոսկվա, այնուհետ՝ Հայաստան:

ՌԴ ՔԿ-ն հրապարակել է մահացածի լուսանկարը:

Շերեմետևոյի թռիչքուղու վրա մահացածը ՀՀ քաղաքացի է եղել
Շերեմետևոյի թռիչքուղու վրա մահացածը ՀՀ քաղաքացի է եղել

Շերեմետևոյի թռիչքուղու վրա մահացածը ՀՀ քաղաքացի է եղել
30653 | 1
Facebook