Ֆիլիպիններում Սուլթան-Ղուդարաթ նահանգում լույս աշխարհ է եկել մուտանտ ուլ, որը, սակայն, ըստ ականատեսների, ամեն ինչի նման է, բայց ոչ՝ ուլի: Մուտանտին ու մյուս ձագին հանել են կեսարյան հատման միջոցով, սակայն ոʹչ ձագերը, ոʹչ մայրը, ողջ չեն մնացել:
Մուտացիայի ենթարկված ուլն ընդհանրապես մորթի չի ունեցել, մաշկը եղել է սպիտակ, միանգամայն հարթ ու փայլուն՝ ավելի շատ նման խոզի: Գլուխը փոքր-ինչ հիշեցրել է մարդու գլուխ:
Տեղի բնակիչները սարսափել են, ըստ նրանց՝ մուտանտի ծնունդն աղետի կանխագուշակություն է:
Տեղի բժիշկներից մեկը բացատրել է, որ մուտացիան, հնարավոր է, Ռիֆտ-Բալիի տենդի հետևանք է: