Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Ահա և Լավրովի (Ռուսական) պլանը, մենք մեծ խնդրի առաջ ենք կանգնած ու կանգնելու». Ստյոպա Սաֆարյան

20:40, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
«Ահա և Լավրովի (Ռուսական) պլանը, մենք մեծ խնդրի առաջ ենք կանգնած ու կանգնելու». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և Լավրովի/Ռուսական պլանը. 5 շրջանի վերադարձ, Ղարաբաղի կարգավիճակի հետաձգում ապագա ու ռուս/ՀԱՊԿ խաղաղարարների տեղակայում «չեզոք գոտում»՝ այն է՝ Ադրբեջանի տարածքում, Արցախի աբխազիզացիա, օսեթիզացիա, մերձնդնեստրիզացիա.... Հիշո՞ւմ եք, ապրիլյան պատերազմից հետո ռուսական հեռուստաալիքներով թոք-շոուները, որտեղ պարտադիր մերձդնեստրից մեկը լինում էր, ու ասում էր՝ մեզ մոտ դա հնարավոր չի, որովհետև այնտեղ ռուսական խաղաղապահներ են կանգնում: Հիշում եք Զորի Գայկովիչի նամակը Պուտինին՝ եկեք Արցախ, դուք մեծ ցարի իրավահաջորդն եք: Քանի, քանի հետազոտություն գրեցինք, հարցազրույց տվեցինք այս մասին: Նախկին իշխանությունները չանսացին հորդորները ու սկզբունքային համաձայնություն տվեցին ամենասկզբում մտնել այս վտանգավոր գետը: Հետո ուզում էին դուրս գալ, չկարողացան: Լավրովի պլանը կանխեցին հայորդիները՝ իրենց արյան գնով: Ու այժմ, ինչպես կրկին զգուշացրել ենք, Ռուսաստանում սպասում են, որ Հայաստանում իշխանության ձևավորումն ավարտվի, որպեսզի արդեն նոր իշխանություններին համոզեն: Հիշո՞ւմ եք ԱՄՆ հեռացող դեսպանի հետախուզումը, որի մեսիջը հետևյալն էր՝ Փաշինյան, որ ընտրություններն ավարտվեն, դու էլ ես մտնելու այն գետը, որ գետը մտավ Սերժ Սարգսյանը: Շատերը այդպես էլ չհասկացան, թե ինչ էր անում Ռիչարդ Միլզը: ԱՄՆ-ը դիրքավորված է՝ թույլ չտալու այս պլանի կրկնությունը: Գնդակը Հայաստանի դաշտում է՝ մտնելո՞ւ է այդ գետը, թե՞ օգտագործելով խուսանավման դաշտը, փոխելու է շրջանակը: Մենք մեծ խնդրի առաջ ենք կանգնած ու կանգնելու՝ խնդիրը նոր շրջանակում՝ ֆրեյմինգ է պահանջում, որպեսզի հին արատավոր շղթայից դուրս բերվեն Հայաստանն ու Արցախը: Այս ուղղությամբ քայլերը դեռ ամբողջական տեսանելի չեն... Ու չգիտեմ՝ նոր իշխանությունները որքանով են տեսնում ամբողջ համայնապատկերը: Վերստին ասում եմ՝ պատրաստ ենք օգնել, դա դուք պետք է որոշեք»:

| | |
12429 | 5