Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանկապարտեզներից մեկի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

20:05, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Մանկապարտեզներից մեկի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել

Նոյեմբերի 15-ին Երևանի քաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի համայնքային մանկապարտեզներ կատարած անակնկալ շրջայցի ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի h. 48 մանկապարտեզում հայտնաբերվել էին մի շարք խախտումներ:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանի կարգադրությամբ «Երևանի հ. 48 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մարինե Ամիրյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը:

Համայնքային մանկապարտեզներում անակնկալ այցերը լինելու են շարունակական, խախտումներ հայտնաբերելու պարագայում էլ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:

| | |
2783 | 0
Facebook