Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր իշխանությունը լինելու է ոչ նախանձելի վիճակում». Կարեն Հովհաննիսյան

06:15, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
«Նոր իշխանությունը լինելու է ոչ նախանձելի վիճակում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանին դժվար օրեր են սպասվում դեկտեմբերի 9-ից հետո: Հայաստանն այլևս վերսկսելու է բանակցային գործընթացը Արցախի հարցում: Նոր իշխանության համար սկսվելու է ավելի բարդ ու դժվար ժամանակաշրջան: Մի կողմից հանրության շրջանում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները, մի կողմից արտաքին քաղաքականության հստակեցման և պարզեցման պահանջ, մի կողմից Արցախի հարցի բանակցային գործընթացի վերսկսում: Իսկապես նոր իշխանությունը լինելու է ոչ նախանձելի վիճակում. պետք է պատրաստ լինեն ամեն ինչի` հիասթափությունների, քննադատությունների, արտաքին և ներքին ճնշումների, քանի որ մայիսի 8-ից հետո առաջին անգամ սկսվելու է Հայաստանի քաղաքական և տնտեսական գծի իրագործում, որն անշուշտ անցնելու է բավականին լարված, բավականին պայթունավտանգ իրականությունով: Ով էլ հաղթի ընտրություններում, պետք է պատրաստ լինի շատ դժվար ու բարդ այս իրավիճակին»:

3613 | 0
Facebook