Խնդրում ենք սպասել...

Համացանց

«6-րդ վարչությունը «շնորհքով ներխուժել է» Aysor.am-ի խմբագրություն». Սևակ Հակոբյան

16:10, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
«6-րդ վարչությունը «շնորհքով ներխուժել է» Aysor.am-ի խմբագրություն». Սևակ Հակոբյան

Yerevan Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեʹ մամուլի ասուլիսում, թեʹ հայտարարության մեջ, թեʹ տարբեր հարցազրույցներում ինձ ուղղած հարցին, թե ինչո՞ւ հատկապես Yerevan.Today-ում խուզարկություն արեցին, տվել եմ գրեթե նույն պատասխանը՝ սկսել են մեզանից, ու եթե չստանան համարժեք արձագանք մեր գործընկերներից ու արդյունքում մարսեն դա, կանցնեն մյուսներին։

6-րդ վարչությունը «շնորհքով ներխուժել է» Aysor.am-ի խմբագրություն և պահանջել տրամադրել Սիլվա Համբարձումյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը։ Խոսքն ասուլիսի մասին էր, որի ժամանակ բանախոսի սեղանին բազմաթիվ միկրոֆոններ կային` տասնյակ լրատվամիջոցների։ Մի քիչ գրագետ ոստիկանությունը կհասկանար, որ դա Aysor-ի հետ հարցազրույց չէ, իսկ տեսանյութերը լցրած են Youtube-ում։

Եվ ուրեմն ինչո՞ւ են այցելել խմբագրություն։ Գործընկերներ, սա ահազանգ է ․․․ Պատրաստվեք ․․․»:

6074 | 1
Facebook