Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը, տնտեսությունը չի զարգացնում». Էդուարդ Շարմազանով

16:00, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
«Եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը, տնտեսությունը չի զարգացնում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ամիսներ առաջ էլ հայտարարում էր, թե կախարդական փայտիկ ունի և գալու է լուծելու բոլոր խնդիրները: Եռագույն փողկապ կապելը տպավորիչ է, իհարկե: Բայց եռագույն փողկապը, ինչպես և կախարդական փայտիկը, տնտեսությունը չի զարգացնում, աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է, գործազրկությունն աճում է, արտաքին գործընկերների հետ «որքան դուխով, այդքան արագ» փչացնում ենք հարաբերությունները... Այս մասին այսօր երեկոյան կխոսեմ: Մինչ այդ առաջարկում եմ մասնակի ծանոթանալ այն «թռիչքաձև զարգացմանը», որ գրանցել է Փաշինյանի իշխանությունը անցած 7 ամիսներին»:

6677 | 7
Facebook