Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում շարունակվում է Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը

15:03, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ադրբեջանում շարունակվում է Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը

Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը:

Առաջին դատական նիստը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզի»: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

Հարցին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանում շարունակվում է Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը
3278 | 0
Facebook