Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԺ-ում կարող է տեղի ունենալ պառակտում». Զոհրապ Եգանյան

04:15, չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
«ԱԺ-ում կարող է տեղի ունենալ պառակտում». Զոհրապ Եգանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է. «Չեմ կարծում, որ եկող խորհրդարանում վարչապետի գլխավորած թիմը բացարձակ մեծամասնություն չի ունենա, սակայն սա կբերի նրան, որ այլևս քաղաքական մանևրների տեղ եկող կառավարությունը չի ունենա ու սա, ամենայն հավանականության, կբերի նրան, որ մեկ–երկու տարի հետո ԱԺ-ում կարող է տեղի ունենալ պառակտում: Սրա պատճառը մեկն է՝ ժողովուրդն ակնկալում է շատ արագ ու շատ արդյունավետ փոփոխություններ, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, հատկապես մարզերում մարդիկ ակնկալում են գոնե նորմալ պայմաններ իրենց համայնքներում և որ դա արվի շատ արագ: Ասելիքս այն է, որ շատ հավանական է սպասվելիք դժգոհությունների և հիասթափությունների ֆոնի վրա նոր ուժերի ակտիվացումն ու մեծ հաջողությունների հավանականությունը: Քաղաքական վակուումը կլցվի կամ արտախորհրդարանական, կամ նոր ձևավորվելիք ԱԺ-ի խմբակցություններից մեկի հիման վրա:
     Հ.Գ Հանրությունն ընկալում է Նիկոլ Փաշինյանին որպես փրկիչ, ամենակարող մարդ, ինչն այդպես չէ, իսկ այդ կերպարի ձևավորման վրա մեծ է եղել հենց վարչապետի թիմի դերը: Չի կարելի մարդկանց տալ չհիմնավորված ակնկալիքներ, իսկ ավելի էֆեկտիվ է՝ քիչ ներկայացնելը և իրականում դրանից մի քիչ ավել տալն ու անելը: Պետք չէ անընդհատ խոսել, հարցազրույցներ տալ` առանց արդեն կատարված գործի: Կարծում եմ՝ վարչապետի հայրային ընկալման վրա պետք է մի քիչ այլ կերպ աշխատել»:

4372 | 2
Facebook