ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի գործին՝ հայտարարեց. «Չեմ ուզում ազդել նախաքննության վրա, բայց էն տեղեկատվությունը, որ առկա է, տալիս է հիմքեր՝ ասելու, որ այս գործում մենք կարող ենք առնչվել խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ: Խաչմերուկի լուսացույցի բոլոր գույները բացահայտելը մեր պարտավորությունն է: Ինձ ասվել էր, որ լրատվամիջոցի հաշվի վրա կալանք է դրված, հետաքրքրվեցի, պարզվեց՝ դրված չէ, դրված է միայն՝ որպես մեղադրյալ ներգրավված անձի հաշիվների վրա»: