Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Խոպանչիները չե՞ն հարկվելու» հարցից Փաշինյանը վրդովվեց

13:25, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
«Խոպանչիները չե՞ն հարկվելու» հարցից Փաշինյանը վրդովվեց

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց տրանսֆերտները հարկվելու՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին: Լրագրողի հարցին՝ «խոպանչիները չե՞ն հարկվելու», Փաշինյանը վրդովվեց. «Կներեք, էդ ի՞նչ բառ է: Երկու օր է այդ բառը, ի պաշտպանութուն, օգտագործվում է: Նախ՝ էդ մարդկանց, խնդրում եմ, արժանապատիվ անուն տվեք, հետո նոր նրանց իրավունքները պաշտպանենք: ՊԵԿ-ն արդեն պաշտոնապես ասել է, որ այդպիսի նախագիծ և հայեցակարգ չկա, իսկ ընդհանրապես, ես ասում եմ, որ մեր երկրում հաստատված է ժողովրդավարական պետություն, որտեղ հարցերը քննարկվում, նոր որոշվում են: Կառավարությունն ասում է՝ էսպես է, և վե՛րջ: Ես արդեն ասացի, որ այդպիսի բան չկա...Հանրապետականները 2 օր է՝ եթերից դուրս չեն գալիս, ինչ լավ է, չէ՞»,- կատակեց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ նրա՝ քննարկվել է համընդհանուր հայտարարագրման հարցը, ինչը, սակայն, չի նշանակում, որ որևէ մեկը, ով հայտարարագիր է ներկայացնում, պետք է հավելյալ հարկվի: «Մենք մեր քաղաքացիներին չենք հարկի որևէ պարագայում: Այս գաղափարը նույնիսկ թղթի վրա մի տողով գրված չի:

Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել հետևյալը՝ ես երբեմն զգում եմ, որ մեր փորձագիտական որոշ շրջանակներ ուզում են այսպիսի տրամաբանություն շրջանառել: Բայց մենք պետք է հասկանանք, որ ՊԵԿ-ը ձևավորվում է մեր բոլորի հարկերի հաշվին և մենք ունենք շատ կարիքներ, որոնք պետք է հոգալ...»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

| | |
25199 | 4