Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջիկայում կտեսնեք՝ ոնց կջախջախենք». Նիկոլ Փաշինյան

13:15, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
«Առաջիկայում կտեսնեք՝ ոնց կջախջախենք». Նիկոլ Փաշինյան

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հայտարարությունների վերաբերյալ հնչող մեկնաբանություններին. «Եղան մեկնաբանություններ, թե վարչապետն ասում ա՝ մեր ժողովուրդը ծույլ ա: Ոչ, ես ասել եմ՝ մարդկանց թույլ չեն տվել աշխատել, քանի որ նախորդ համակարգին ձեռնտու է եղել, որ մարդը չքավոր լինի՝ տառեր չիմացող պատգամավորի թեկնածուից 5000, 10000 դրամ վերցնելու համար: Տառեր չիմացողների քաղաքական թիմը մեր նախարարներին մեղադրում է տառասխալնեի համար: Ձեր պատգամավորներին ու նախարարներին որ մի հատ թելադրություն տայինք 4-րդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր քննությունից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշելով, որ թույլ չեն տալու ֆեյքերի միջոցով հասարակական կարծիք ձևավորել. «Առաջիկայում կտեսնեք՝ ոնց կջախջախենք ձեր ֆեյքերին ու ձեր ֆեյք պնդումները: Եթե ձեզ թվում ա՝ ձեր թալանած փողերով հաջողություն եք ունենալու, ուղղակի չեք ճանաչում ժողովրդին»:

5945 | 0
Facebook