Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին. «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ «Ալյանսի» անդամ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին․ նա Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից է, ցուցակում՝ 46-րդը։ «Ես շնորհակալ եմ, որ Ծառուկյանը փոխադարձ առաջարկն ընդունեց ու վստահեց ինձ։ Իրավիճակն այնպիսին էր, որ 1-ինը, 2-րդը, 3-րդը չկար, 2-րդ, 3-րդ օրը պարոն Ծառուկյանն էլ լքեց ԲՀԿ-ն, կային խնդիրներ, որոնց մեկնաբանությունը չեմ ուզում տալ, քաղաքականություն է, ոչինչ չեմ ուզում բացառել, Ծառուկյանի կերպարն այնպիսին է, որ հիշաչար չէ»,- ասաց Ախոյանը, ով 2015թ․ փետրվարյան դեպքերից հետո առաջինը հայտարարեց ԲՀԿ-ն լքելու մասին, որին հաջորդեց Ծառուկյանի հրաժարականը։

Իսկ հին ավանդույթները շարունակվելո՞ւ են, նախօրոք գրե՞լ եք ինքնաբացարկի դիմում։ «Ո՛չ և մեկ անգամ ևս՝ ո՛չ։ Ոչ մի պարտադրանք չի լինելու, Ծառուկյանը ոչ մեկին չի պարտադրելու, պարզապես բոլորը պետք է հավատարիմ մնան իրենց խոստումներին՝ դա կլինի գրավոր, թե բանավոր պայմանավորվածություն»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4496 | 0
Facebook