Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

World Vision Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

23:30, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
World Vision Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Այսօր՝ Երեխաների համաշխարհային օրվան ընդառաջ, Իմ Քայլը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և World Vision միջազգային բարեգործական կազմակերպության Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը քննարկել են երկու կազմակերպությունների համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և World Vision Հայաստանի Երեխաների պաշտպանության ու կրթության ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Էդիլյանը մանրամասնորեն ներկայացրել է Վորլդ Վիժն Հայաստանի գործունեությունը վաղ մանկական զարգացման, երեխաների պաշտպանության, երիտասարդների հզորացման և համայնքների տնտեսական զարգացման ոլորտներում: Հայաստանի 200-ից ավելի համայնքներում ծառայություններ մատուցող կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավարը պատմել է երկար տարիների գործունեության ընթացքում իրենց կուտակած փորձի, արձանագրած արդյունքների, հաջողության պատմությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով ամեն կերպ աջակցելու նորաստեղծ «Իմ քայլը» հիմնադրամին՝ թե մեթոդաբանորեն, թե տեղեկատվությամբ, թե փորձառության ու հմտությունների փոխանցման միջոցով:

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մանրակրկիտ տեղեկատվության համար և վստահություն հայտնել, որ երկու կազմակերպությունները հաջողությամբ կհամագործակցեն՝ հաշվի առնելով հատկապես թիրախային խմբերի և երկարաժամկետ նպատակների որոշակի ընդհանրությունը:

«Մենք նույնպես, ինչպես և World Vision Հայաստանը, հետամուտ ենք երկարաժամկետ ազդեցություն ունեցող, ընտանիքների և համայնքների ինքնաբավությունը մեծացնող, յուրաքանչյուր անհատի մասնակցությունը կարևորող ծրագրերի իրականացմանը, և այս հարցում ձեր կազմակերպության խորքային պատկերացումը, փորձն ու գիտելիքը մեզ շատ օգտակար կլինեն»,- նշել է Աննա Հակոբյանը:

| | |
1143 | 0