Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

«Ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր». Արթուր Ոսկանյան

21:25, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր». Արթուր Ոսկանյան

Հայաստանի և Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպման ավարտից հետո Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ամփոփեց արդյունքները:

«Գիտեինք, թե ինչ հավաքականներ են գալու, բոլոր երեք խաղերում հորդորում էինք տղաներին, որ, ամենակարևորը, ֆուտբոլ խաղան, ինչքան որ կարող են: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ առաջնություններում են խաղում մեր տղաները, իսկ իրենք չեն խաղում նույնիսկ Առաջին խմբի առաջնությունում: Չորս դարպասապահ էինք հրավիրել, չորսն էլ իրենց թիմերում չեն խաղում: Նույնիսկ տարիքով ավելի փոքր դարպասապահ հրավիրեցինք, քանի որ նա ինչ-որ չափով խաղում է իր թիմում: Հրավիրվում է Առաջին խմբի մասնակից թիմ, բայց այնտեղ էլ չի խաղում: Մի խոսքով բոլոր դիրքերում խնդիրներ կային, բայց փորձեցինք խաղալ ֆուտբոլ նման հզոր հավաքականների դեմ: Ինչքանով ստացվեց, տեսաք, բայց ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր: Ֆիզիկապես շատ ենք զիջում և դա գալիս ոչ թե ֆիզպատրաստության մարզչից, այլ հիմնական պատճառն այն է, որ տղաները բարձր տեմպով խաղեր չեն անցկացնում և չեն կարող ֆիզիկական որակները բարելավել։ Այս մրցաշարից առաջին հերթին մենք և ֆուտբոլիստները հասկացանք, թե ինչքան հզոր հավաքականներ են և նման խաղերին պետք է լավ պատրաստվել: Ֆուտբոլիստները պետք է խաղան իրենց թիմերում, խաղային պրակտիկա ունենան և, ես կարծում եմ, որ նմանատիպ խաղեր շատ պետք է լինեն, որպեսզի տղաները միջազգային խաղերի միջոցով փորձ ձեռք բերեն ու, ինչու չէ, իրենց ֆիզիկական վիճակը բարելավեն»:

| | |
2213 | 0
Facebook
COMMENT.am