Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

18:40, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

Գերմանիայի Գոթբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության 8-րդ փուլին կմասնակցի նաև Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը: Հայաստանը կներկայացնի չորս մարմնամարզիկ: Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկում, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը ` օղակների վրա վարժություններում, իսկ Հարություն Մերդինյանը` նժույգթափերում:

2480 | 0
Facebook