Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Լուկաշենկոյին՝ ԼՂ հարցով դիրքորոշման համար

16:50, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Լուկաշենկոյին՝ ԼՂ հարցով դիրքորոշման համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Բելառուսի դիրքորոշման համար: Իրենց դիրքորոշումները Բելառուսի և Ադրբեջանի նախագահները հայտնել են Մինսկում կայացած բանակցությունների արդյունքով:

Համատեղ փաստաթղթում ասվում է, որ «կողմերը՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ շրջանակներում շարունակվող ջանքերը, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունը, ընդգծում են այդ ուղղությամբ հետագա քայլերի ակտիվացման անհրաժեշտությունը»:

Ալիևն ու Լուկաշենկոն համատեղ հայտարարությունում նշել են նաև Լեռնային Ղարաբաղի շուտափույթ կարգավորման կարևորությունը:

7505 | 2
Facebook