Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում ձերբակալվել է Nissan-ի և Renault-ի ղեկավարը

17:10, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ճապոնիայում ձերբակալվել է Nissan-ի և Renault-ի ղեկավարը

Ճապոնիայում ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով ձերբակալվել է Nissan-ի և Renault-ի ղեկավար Կառլոս Գոնը, փոխանցում է Yomiuri-ն:

Գոնին, մասնավորապես, կասկածում են հարկերից խուսափելու նպատակով սեփական վճարումների չափի մասին տեղեկատվության կանխամտածված խեղաթյուրման համար:

Հաղորդվում է, որ Nissan-ի տնօրենների խորհրդի առաջիկա նիստի ընթացքում կպահանջեն Կառլոս Գոնի և խորհրդի մեկ այլ անդամի՝ Գրեգ Քելիի հրաժարականը:

Կառլոս Գոնը Nissan-ի և Renault-ի ղեկավարն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաև եղել է «ԱվտոՎԱԶ»-ի տնօրենների խորհրդի ղեկավարը:

15442 | 1
Facebook