Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պետք է սկսել պետական պաշտոնյաներից...». Մանե Թանդիլյան

17:35, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Պետք է սկսել պետական պաշտոնյաներից...». Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր է և կարող է դառնալ բավական արդյունավետ գործիք: Սակայն այս պահին այդ համակարգի առանձին տարրերից խոսելը կամ դրա մասով առաջարկ ներկայացնելը առնվազն ժամանակավրեպ է: Եկամուտների հայտարարագրմանը զուգահեռ կարևոր է նաև ԾԱԽՍԵՐԻ հայտարարագրումը, այսինքն՝ քաղաքացին պետք է հարկեր վճարի փաստացի տնօրինվող եկամուտից, որը նաև կմոտիվացնի հայտարարագրվող ծախսեր կատարել: Ընդ որում, մենք պետք է անենք առավելագույնն այնպիսի տնտեսություն ունենալու համար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտները ձևավորվեն Հայաստանում՝ արժանապատիվ աշխատանքի միջոցով, որից հետո համոզված եմ հայտարարագրման և հարկեր վճարելու մոտիվիցա կլինի բավական բարձր: ՊԵԿ-ի կողմից այդ համակարգի շրջանակներում ներկայացվող առաջարկը տրանսֆերտների հարկման վերաբերյալ, թերևս կարելի է քննարկել հեռավոր ապագայում: Առաջին փուլում հայտարարագրման ենթակա կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորվող եկամուտները: Նկատենք, որ հայտարարագրելն ամենևին նույնական չէ հարկելու հետ։ Ի դեպ, հայտարարագրվող եկամուտների հարկումը պետք է սկսել պետական պաշտոնյաներից և նրանց հայտարարագրած եկամուտներից, գյուղացիները և խոպանչիները կսպասեն...»:

6307 | 6
Facebook