Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բուքմեյքերները կարող են խաղադրույքներ ընդունել Փաշինյան-Լուկաշենկո մենամարտի արդյունքով». Коммерсант

15:30, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Բուքմեյքերները կարող են խաղադրույքներ ընդունել Փաշինյան-Լուկաշենկո մենամարտի արդյունքով». Коммерсант

Коммерсант պարբերականը հոդված է հրապարակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ հայ-բելառուսական տարաձայնությունների մասին՝ դրանք անվանելով «տեսարժան մենամարտ»:

Հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովի խոսքով՝ մեծ ուշադրությունն ապահովված է Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի համար, որի ընթացքում կորոշվի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը, իսկ բուքմեյքերները, ըստ հեղինակի, կարող են խաղադրույքներ ընդունել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի «մենամարտի» արդյունքով:

«Բելառուսի կոշտ պատասխանից պարզ է դառնում, որ պարտվել նման մրցակցի, ինչպիսին Փաշինյանն է, Լուկաշենկոն նվաստացուցիչ է համարում. գրեթե քառորդ դար նախագահության ժամկետում նա Բելառուսում այնպես է արել, որ Փաշինյանի նման մրցակիցները շանս չունենան իշխանություն ստանալու, առավել ևս՝ փողոցի աջակցությամբ»,- ասվում է հոդվածում:

Հոդվածում ասվում է նաև, որ «Սանկտ Պետերբուրգում Փաշինյանին հաջողություն անհրաժեշտ կլինի՝ առաջ տանելու իր դիրքորոշումը, կամ, ծայրահեղ դեպքում, ըստ հոդվածագրի, ոչ-ոքի կլինի, ինչը հավանական սցենար է»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոստացել էր պարզաբանումներ պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից: Դրան հաջորդել էր Բելառուսի ԱԳՆ-ի պատասխանը:

6741 | 1
Facebook