Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուրարտու»-ն հայտարարություն է տարածել

15:10, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Ուրարտու»-ն հայտարարություն է տարածել

«Ուրարտու» բասկետբոլային ակումբը հայտարարություն է տարածել. ««Ուրարտու» բասկետբոլային ակումբը ցանկանում է տեղեկացնել, որ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած «Արթիկ» - «Ուրարտու» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրեյ Կոնստանտինովը և Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներ Դավիթ Քարամյանն ու Լևոն Վաթյանը հանդիպման առաջին խաղակեսը դիտել են «Ուրարտու»-ի պահեստայինների նստարանից, ինչի հետևանքով տեղի է ունեցել թյուրիմացություն:

«Ուրարտու» ակումբի ղեկավարությունը ցանկանում է տեղեկացնել, որ Անդրեյ Կոնստանտինովը վիրահատվել է, ներկա պահին անցնում է բժշկական հետազոտություն Երևանում և մարզումները անցկացնում է «Ուրարտու» ակումբի հետ, իսկ Լևոն Վաթյանը և Դավիթ Քարամյանը, լինելով Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներ, ևս մարզումներ են անցկացնում «Ուրարտու» ակումբի հետ: Նրանք թիմի անդամ չեն հանդիսանում:

Այս խաղացողները իրավունք չեն ունեցել լինել «Ուրարտու»-ի պահեստայինների նստարանին, ինչի համար «Ուրարտու»-ն ներողություն է խնդրում»:

2395 | 0
Facebook