Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բայց դա անելու բան չի...». Գևորգ Պետրոսյան

13:25, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Բայց դա անելու բան չի...». Գևորգ Պետրոսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր նախաձեռնություն, ըստ որի՝ 2020-ից Հայաստան մտնող գումարները պետք է հարկվեն:

Խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. «Ի՞նչ է նշանակում՝ հարկել տրանսֆերները...
     Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մարդն իր ընտանիքից կտրվել, հեռացել է օտար երկիր, հերիք չի, որ էտ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ է վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞…
     Կներեք, բայց դա անելու բան չի...
     Սա է՞ պետական բյուջեն լցնելու նորովի մոտեցումը...
     Շատ վատ է...»:

ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում, խնդրի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «2020 թվականին թե ինչպիսի տնտեսական իրողություններ կլինեն Հայաստանում՝ չեմ կարող հիմա վերլուծել կամ գնահատականներ տալ, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածին համահունչ խորհրդարանն իր գործուեությունը կծավալի և որոշում կկայացնի»: Վ. Էնֆիջյանը կարծիք է հայտնել, որ Հարկային դաշտում շեմն անընդհատ «կոշտացնել», «բարձրացնել» և նոր հարկեր ներդնել կամ հորինելն անտեղի է համարում:

6294 | 4
Facebook