Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը կհետևեն «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածի կառուցման ավարտին

13:05, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Պուտինն ու Էրդողանը կհետևեն «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածի կառուցման ավարտին

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավարտվում է «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցումը, որի անմիջական մասնակիցները կդառնան Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները: Այս մասին հայտնում է Կրեմլը:

«Վլադիմիր Պուտինն այսօր Ստամբուլում Ռեջեփ Էրդողանի հետ կմասնակցի «Թուրքական հոսք» գազամուղի ծովային հատվածի կառուցման ավարտին նվիրված արարողությանը, ապա Սոչիում ռազմական խորհրդակցությունների փուլ կսկսվի»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն նաև երկու երկրների հարաբերություններն ու միջազգային ակտուալ հարցերը:

3934 | 0
Facebook