Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Սա նշանակում է, որ գյուղացին պետք է եկամուտը հայտարարագրի». Արփինե Հովհաննիսյան

13:00, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Սա նշանակում է, որ գյուղացին պետք է եկամուտը հայտարարագրի». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է կառավարության նախաձեռնությանը, որը, նրա խոսքով, ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին. «18-65 տարեկան քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը: Սա նշանակում է, որ գյուղացին, ով վաճառում է իր մթերքը, պետք է եկամուտը հայտարարագրի: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացին, ով ընտանիքը պահելու համար գումար է ուղարկում, կինը, երեխան դա պետք է հայտարարագրեն: Ըստ նախագծի՝ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետբյուջե, այսինքն, եթե 100 դոլար են ուղարկել ձեզ, 23 տոկոսը պետք է գնա բյուջե: Սա անընդունելի է ու չպետք է կյանքի կոչվի»,- նշել է պատգամավորը:

| | |
3133 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Rouben
Rouben 13:13, 19.11.2018
Եկամուտները բոլորը պիտի հայտարարագրեն: Դրանում սարսափելի բան չկա, հատկապես ոչ օրինազանց քաղաքացու համար: Իսկ մնացած հետևությունները, թե տրանսֆերտներից հարկ կպահվի, էլ եսիմ ինչ՝ «Ռադիլա, կռակադիլա...» ինչպես ասում են` Լավ չէր... բնական չէր, չհավատացինք:
Armine
Armine 17:17, 19.11.2018
Shat sxal voroshum klini