Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա նշանակում է, որ գյուղացին պետք է եկամուտը հայտարարագրի». Արփինե Հովհաննիսյան

13:00, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Սա նշանակում է, որ գյուղացին պետք է եկամուտը հայտարարագրի». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է կառավարության նախաձեռնությանը, որը, նրա խոսքով, ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին. «18-65 տարեկան քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը: Սա նշանակում է, որ գյուղացին, ով վաճառում է իր մթերքը, պետք է եկամուտը հայտարարագրի: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացին, ով ընտանիքը պահելու համար գումար է ուղարկում, կինը, երեխան դա պետք է հայտարարագրեն: Ըստ նախագծի՝ եկամտի 23 տոկոսը պետք է ուղղվի պետբյուջե, այսինքն, եթե 100 դոլար են ուղարկել ձեզ, 23 տոկոսը պետք է գնա բյուջե: Սա անընդունելի է ու չպետք է կյանքի կոչվի»,- նշել է պատգամավորը:

6514 | 2
Facebook