Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Ներելը քաջերի շնորհն է». այսօր Ինդիրա Գանդիի ծննդյան օրն է

14:00, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Ներելը քաջերի շնորհն է». այսօր Ինդիրա Գանդիի ծննդյան օրն է

Այսօր հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի երրորդ վարչապետ Ինդիրա Գանդիի ծննդյան օրն է: Շվեյցարիայում և Օքսֆորդում կրթություն ստացած Ինդիրա Գանդին, հոր մահվանից հետո` 1964-ին, ընտրվում է խորհդարանի ստորին պալատի պատգամավոր, ապա աշխատում է Լալ Բախադուրա Շաստրիի գլխավորած կառավարությունում։

Ինդիրան Իրանի կառավարիչների հետ
Ինդիրան Իրանի կառավարիչների հետ
1971-ին նա հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում։ Նա անցկացնում է բանկերի ազգայնացում, նրա կառավարման տարիներին երկրում արագ տեմպերով զարգանում է արդյունաբերությունը, այդ թվում ծանր արդյունաբերությունը, գյուղատնտեսության բնագավառում կատարվում է «կանաչ հեղափոխություն», որի շնորհիվ Հնդկաստանը առաջին անգամ երկար տարիների ընթացքում արտադրանքի ներմուծման բնագավառում դառնում է անկախ։ 1977-ին Գանդին պարտվում է խորհրդարանական ընտրություններում, իսկ 1980-ին նորից վերադառնում է իշխանության:
Ինդիրա Գանդին և ԱՄՆ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը` Սպիտակ տանը
Ինդիրա Գանդին և ԱՄՆ նախագահ Լինդոն Բ. Ջոնսոնը` Սպիտակ տանը

Ինդիրա Գանդին սպնվում է 1984-ի հոկտեմբերի 31-ին` անձնական թիկնապահների կողմից:

Գանդիի դամբարանը
Գանդիի դամբարանը

Իր մահից մեկ օր առաջ՝ 1984 թվականի հոկտեմբերի 30-ին, Ինդիրա Գանդին այցելում է Օրիսա, որտեղ վերջին անգամ ելույթ է ունենում Օրիսայի քարտուղարության առջև: Այդ ելույթում նա ասում է. «Ես այսօր ողջ եմ, բայց վաղը կարող եմ այստեղ չլինել: Ես պարտավոր եմ ծառայել իմ երկրին մինչև իմ վերջին շունչը: Երբ մահանամ, կարող եմ ասել, որ իմ արյան ամեն մի կաթիլը կբուժի և կհզորացնի Հնդկաստանը»:

Նրա մահը ողբերգություն էր Հնդկաստանի համար, քանի որ նա համարվում էր «Հնդկաստանի մայրը»:

Ինդիրա Գանդին Մահաթմա Գանդի հետ հանդիպման ժամանակ
Ինդիրա Գանդին Մահաթմա Գանդի հետ հանդիպման ժամանակ

«Պապս մի առիթով ինձ ասել է, որ մարդիկ բաժանվում են 2 խմբի` նրանք, ովքեր աշխատում են, և նրանք, ովքեր իրենց են վերագրում մյուսների աշխատանքը։ Նա ինձ խորհուրդ տվեց հայտնվել առաջին խմբում, քանի որ մրցակցությունն այնտեղ ավելի քիչ է»,- ասել է Ինդիրա Գանդին:

| | |
1513 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am