Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վախենո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին լինել ընդդիմություն». լրագրողը՝ Վահե Էնֆիաջյանին

12:20, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Վախենո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին լինել ընդդիմություն». լրագրողը՝ Վահե Էնֆիաջյանին

Ազգային ժողովի խմբակցությունների հետ անցկացվող վերջին ավանդական ճեպազրույցի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասաց, որ առավելագույնս փորձելու են ներգրավվածություն ունենալ ապագա ԱԺ-ում: «Եթե ասում ենք՝ ժողովուրդն է որոշողը, անհասկանալի է, երբ այս կամ այն ուժը հայտարարում է, թե իրեն տեսնում է 2-րդ, 3-րդ, կամ այլ տեղում»:

Լրագրողը հարցրեց՝ «Դուք վախենո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին լինել ընդդիմություն»: Ձևակերպումը, որը տարօրինակ թվաց ԲՀԿ ներկայացուցչին, պատասխանեց. «Մեր քաղաքական ուժը որևէ դաշտոմ որևէ գործունեություն ծավավալելուց վախի զգացողութուն չի ունեցել և մենք մշտապես պատասխանատվություն վերցնելու զգացողությամբ ենք առաջնորդվելու: Առաջիկա ընտրություններին որքան որ վստահության քվե կստանանք քաղաքացիներից, ըստ այդմ էլ քաղաքական գործունեություն կծավալենք: Որևէ խնդրի հետ կապված՝ նախկինում, ներկայում և ապագայում, եթե սխալ գործողություններ տեսնենք՝ բացեր, թերություններ, կաշկանդված չենք եղել, չենք էլ լինելու. գնահատականներ ենք տալու կոշտ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

2959 | 0
Facebook