Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում ներգաղթյալների դեմ ցույցեր են սկսվել

14:20, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Մեքսիկայում ներգաղթյալների դեմ ցույցեր են սկսվել

Մեքսիկայի Տիխուանա քաղաքում հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր բողոքում են վերջին օրերին Կենտրոնական Ամերիկայից ներգաղթյալների հոսքի դեմ (ավելի քան 3000 ներգաղթյալ էր ժամանել):

Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող քաղաքի բնակիչները, ովքեր քննադատում են ԱՄՆ-ին փախստականների նկատմամբ քաղաքականության համար, այդ անգամ դարձել են ներգաղթյալների հոսքի զոհը:

Ցուցարարները բողոքել են այսպես կոչված «ներգաղթյալների քարավանի» ներկայացուցիչների պահվածքից: Ցուցարարները բողոքում են, որ ներգաղթյալները քնում են փողոցներում, հարձակվում իշխանությունների ներկայացուցիչների վրա և չեն հետևում տեղի օրենքներին:

«Մենք չենք ցանկանում նրանց այստեղ տեսնել»,- Guardian-ը մեջբերում է ցուցարարներից մեկի խոսքը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը մեջբերել էր Տիխուանայի քաղաքապետի խոսքն ու հայտարարել, որ ԱՄՆ-ն ևս պատրաստ չէ ներգաղթյալների հոսքին:

Մեքսիկայում ներգաղթյալների դեմ ցույցեր են սկսվել
8324 | 0
Facebook