Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեթանյահուն զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը

11:50, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Նեթանյահուն զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաստատել է, որ նշանակվել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնին, հաղորդում է РИА Новости-ն:

«Առաջին անգամ զբաղեցնում եմ պաշտպանության նախարարի պաշտոնը, և գիտեմ, որ ստանձնում եմ պաշտպանության նախարարի լիազորություններն այն պահին, երբ անվտանգության ոլորտում պետության քաղաքականության հասցեին զանգվածային քննադատություն կա»,- իսրայելցի ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում ասել է Նեթանյահուն:

Նա նաև հայտնել է, որ երկրի ուժային կառույցները հասկանալի պատճառներով չեն կարող իսրայելցիներին ներկայացնել «լայնամասշտաբ պատերազմի» ողջ պատկերը:

Նեթանյահուն խոստացել է նաև ապահովել երկրի հարավի անվտանգությունը, որը բազմիցս հայտնվել է Գազայի հատվածից հրթիռակոծությունների:

Հիշեցնենք, որ Ավիգդոր Լիբերմանը հրաժարական էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնից:

Նշենք, որ այժմ Նեթանյահուն զբաղեցնում է վարչապետի և 4 նախարարների պաշտոններ. խոսքն արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, առողջապահության, հայրենադարձության և ինտեգրման հարցերով նախարարների պաշտոնների մասին է։

8416 | 0
Facebook