Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բոլորը մրցակից են». Արտակ Զեյնալյան

11:45, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Բոլորը մրցակից են». Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի կազմում, լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով դեկտեմբերի 9-ի ընտրություններից ակնկալիքների և 5%-ի շեմը հաղթահարելու մասին, ասել է. «Ընտրությունները պետք է անցկացնենք այնպես, որ դրանք լինեն Հայաստանի պատմության մեջ լավագույնը: Սա ամենակարևորն է և յուրաքանչյուրս պատասխաատվություն ունենք անցկացնելու այդպիսի ընտրություն, որ որևէ կասկած չհարուցի դրա արդյունքը: Մեր կուսակցությունը և ցանկացած այլ կուսակցություն, մեկը մյուսից տարբերվող դաշինք, դրանք բոլորը մրցակիցներ են. այս ընտրահամակարգը նույնիսկ կուսակցությունների ներսում, դաշինքների ներսում, բոլորին դարձրել է մրցակիցներ... Այս պահի դրությամբ իմ արձակուրդ վերցնելու հարցն է քննարկվում` համադրության մեջ դնելով այն աշխատանքի ծավալի հետ, որն անհրաժեշտ է իրականացնել»:

2703 | 0
Facebook