Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտնել է՝ ինչին պատրաստ չէ Ամերիկան

10:25, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփը հայտնել է՝ ինչին պատրաստ չէ Ամերիկան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեջբերել է ներգաղթյալների հոսքի դեմ պայքարի մասին Տիխուանայի (քաղաք Մեքսիկայում) քաղաքապետի հայտարարությունը:

«Տիխուանայի քաղաքապետը հայտարարեց, որ քաղաքը վատ է պատրաստված՝ ներգաղթյալների նման քանակի դեմ պայքարելու համար: Ճիշտ այդպես էլ Միացյալ Նահանգները վատ են պատրաստված այդ ներխուժմանը: Նրանք հանցագործությունների և մեծ խնդիրների պատճառ են: Դա համընդհանուր խնդիր է Ամերիկայի համար»,- գրել է Թրամփը:

Թրամփը նաև դիմել է ներգաղթյալներին՝ կոչ անելով «հայրենիք վերադառնալ»:

Նշենք, որ օրեր առաջ մի քանի հարյուրավոր ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայից հասել էին Տիխուանա քաղաք:

Ամսվա սկզբին Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ում փախստականներին ապաստան տրամադրելու կանոնների խստացման մասին:

| | |
6000 | 0
Facebook