Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ընկերության թոփ մենեջերներին նախազգուշացրել է «պատերազմական պայմաններում» աշխատանքի մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ցուկերբերգը կարծում է, որ իր ընկերությունը ներդրողների և օրենսդիրների ճնշման տակ է գտնվում:
Ընկերության ղեկավարը թոփ մենեջերներին հորդորել է արագ լուծումներ գտնել՝ կապված սոցցանցի անվտանգության հետ:
Ամսվա սկզբին հայտնի էր դարձել, որ Ցուկերբերգը հրաժարվել է մասնակցել սոցցանցերում ապատեղեկատվության հարցերին նվիրված՝ բրիտանացի և կանադացի խորհրդականների համատեղ նիստին:
Իսկ այս տարվա գարնանը սոցցանցում զանգվածային արտահոսքի հետևանքով բրիտանական Cambrigde Analytica վերլուծական ընկերության տրամադրության տակ էին հայտնվել 50-200 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ, որից հետո ընկերությունը սկանդալի կենտրոնում էր հայտնվել: