Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է կատարելագործենք մեր խաղը». Արմեն Գյուլբուդաղյանց

02:10, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Պետք է կատարելագործենք մեր խաղը». Արմեն Գյուլբուդաղյանց

Նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Մենք լավ ուսումնասիրել ենք Լիխտենշտեյնի խաղը. շատ կազմակերպված, լավ, կոմբինացիոն, համարձակ, հարձակվողական ֆուտբոլ է խաղում և մենք պետք է լրջորեն պատրաստվենք այս խաղին։ Պետք է կատարելագործենք մեր խաղը՝ թե՛ հարձակման գծում, թե՛ պաշտպանությունում: Խոսքը միայն պաշտպանների մասին չէ, այլ ընդհանուր թիմային պաշտպանությունում կուզեինք լավացնել մեր խաղը»:

3306 | 0
Facebook